Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում»: Օրեր առաջ ռուսական «Սոչիից» հեռացած 32-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Տամբովին» և կնքել 2 տարվա պայմանագիր:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը պատմել է, թե ինչպես է ստացվել նրա տեղափոխությունը ռուսական ակումբ:
«Նրանք զանգեցին ինձ, զրուցեցինք և ինձ դուր եկավ նրանց առաջարկը և այն, թե որքան շատ էին ինձ ցանկանում տեսնել թիմում: Տեսնելով նրանց ցանկությունը՝ միանգամից նստեցի ինքնաթիռ և ուղևորվեցի Տամբով:
Արդեն հանդիպել եմ ակումբի նախագահի ու գլխավոր մարզիչի հետ: Ինձ շատ դուր եկավ այս ակումբն ու նրանց կարծիքն իմ մասին:
Վստահ եմ, որ այստեղ կունենամ ավելի շատ խաղալու հնարավորություն, քան «Սոչիում» և կլինեմ թիմի առանցքային խաղացողներից մեկը:
Հուսով եմ, որ օգտակար կլինեմ թիմին: Ֆինանսական առումով այստեղ պայմանները գրեթե նույնն են, ինչ «Սոչիում»: Ամեն բան գոհացնում է ինձ:
Թիմի հետ դեռ չեմ հասցրել ծանոթանալ: Այսօր կանցկացնեմ առաջին մարզումը և կծանոթանամ նոր թիմակիցներիս հետ»,- նշեց ֆուտբոլիստը:
Հարցին, թե ինչու ընտրությունը կանգ առավ հենց «Տամբովի» վրա, քանի որ նա առաջարկներ ուներ նաև այլ երկրներից, ֆուտբոլիստը նշեց հետևյալը.
«Ես առաջարկներ ունեի ինչպես արտասահմանից, այնպես էլ նաև Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ևս 2 ակումբներից, բայց ցանկացա խաղալ հենց այստեղ:
«Սոչիում» ինձ հնարավորություն չէին տալիս, և ես չէի ստանում բավականաչափ խաղաժամանակ, և չկարողացա ցուցադրել իմ ամբողջ ներուժը: Ես դեռ ապացուցելու բան ունեմ Ռուսաստանում: Այստեղ կունենամ այդ հնարավորությունը: Վաղուց չեմ խաղացել մեկնարկային րոպեներից, բայց պահպանում եմ լավ մարզավիճակը և կարող եմ արագորեն մտնել խաղի մեջ: Երբեք չեմ ունեցել խաղակցվածության խնդիր, վստահ եմ, որ այստեղ ևս խնդիրներ չեմ ունենա հարմարվելու հետ»: