Ամեն տարի հուլիսի 29-ին աշխարհը նշում է Վագրի միջազգային օրը, գրում է Calend.ru-ն:
Այս տոնը ստեղծվել է 2010 թվականին Սանկտ Պետերբուրգում այս գիշատիչ կենդանիների պահպանման խնդիրներին նվիրված «Վագրերի գագաթնաժողով» միջազգային ֆորումում։
Այս օրը նախաձեռնել են ֆորումին մասնակցող 13 երկները, որտեղ դեռ վագրերը են ապրում: Միջոցառման ընթացքում վագրերի վերականգնման ծրագիր է մշակվել եւ ընդունվել 2010-2022 թվականների համար, որի նպատակն է վագրերի քանակի ավելացումը նշված ժամանակահատվածում։
Իսկ Վագրերի միջազգային օրվա անցկացման գլխավոր նպատակն է լայն հասարակության իրազեկումը վագրերի անհետացման եւ նրանց պաշտպանության մասին: Եվ այս օրը տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումներ, թեմատիկ ցուցահանդեսներ, հեռուստաշոուներ, էքսկուրսիաներ կենդանաբանական այգիներ, բարեգործական եւ կրթական միջոցառումներ են անցկացվում։