Reddit-ի օգտատերերը Fonzie1225 մականունով օգտատիրոջ խնդրանքով թվարկել են անպարկեշտ մարդկանց նշանները: Ավելի քան 14 հազար մեկնաբանություններում նրանք նշել են այն բաները, որոնց ուշադրություն են դարձնում առաջին հերթին, հայտնում է «Լենտա»-ն։
Guyuteharpua-ն դժգոհել է այն մարդկանցից, ով մտնում է վերելակ կամ հասարակական տրանսպորտ նախքան մարդկանց դուրս գալը։ «Մի աղջիկ դա արեց շենքի մուտքի մոտ: Ես ասացի նրան. «Իսկ Դուք գիտե՞ք, որ քաղաքավարի մարդը նախ պետք է ուրիշներին թույլ տա դուր գալ, ապա հետո ներս մտնի»: Նա պատասխանեց ինձ. «Գիտեմ»: Եվ վազեց առաջ»,- կիսվել է օգտատիրոջը պատասխանածներից մեկը։
Ofbalance օգտատերը խորհուրդ է տվել ավելի ուշադիր նայել այն մարդկանց, ով սնունդ եւ աղբ է թողնում արագ սննդի կետերում: Miss_Swiss_-ը նշել է, որ, որպես կանոն, նրանց գլխում այն միտքն է, որ իրենց հետեւից հավաքելն ինչ-որ մեկի գործն է:
Բղավելը խանութի աշխատակիցների վրա, մթերքների սայլակը սրահի կենտրոնում թողնելը, բարձր երաժշտություն միացնելը տրանսպորտում, ուժգին դռները փակելը՝ այս ամենը, օգտատերերի կարծիքով, այն գործոններն են, որոնք վկայում են վարքագծի հետ կապած խնդիրների մասին։