Լոնդոնի «Տոտենհեմի» և Բելգիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենը չի շարունակի մրցելությներն անգլիական ակումբի կազմում:
«Տոտենհեմից» հեռանալու մասին Վերտոնգենը հայտարարել է Թվիթերի իր պաշտոնական էջում:
«Իմ ժամանակն այս ակումբում մոտեցավ ավարտին: Այս օրն ինձ համար տխուր է մի շարք պատճառներով: Ես կկարոտեմ իմ ընկերներին, ակումբի անձնակազմին, երկրպագուներին»,- գրել է Վերտոնգենը:
33-ամյա Վերտոնգենը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2012 թվականից: Ակումբի կազմում բելգիացի պաշտպանը մասնակցել է 232 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ: