Հայաստանի հավաքականի թեկնածու, եզրային պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը կարիերան կշարունակի Երևանի «Նոայում»:
Այս տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է անձամբ ֆուտբոլիստը:
Կոլումբական «Բոյակա Չիկոյի» հետ 24-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվել է:
2018-ի մայիսին Հայաստանի հավաքականի կազմը համալրած Մոնրո Արարատը 2 հանդիպման է մասնակցել ազգային թիմի կազմում:
Սամվել Սուքիասյան