Սիլվի Բարկովան՝ վառ կերպարում

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկավոր զգեստ է կրում։ Սիլվի Բակովան հավաքել է մազերը ու նախապատվություն տվել վառ շպարին։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ ականջօղեր ու վզնոցներ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվին արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ «Կարոտս մի բուռ բազմապատկվել, հարյուրապատկվել, կատաղած ծովի պես` հորդում է, գնում Հայաստան աշխարհս: Ինձ չի ենթարկվում, ու ոչ էլ` խղճում: Կամակոր երեխայի պես անընդհատ նույն բանն է կրկնում` տուն եմ ուզում… կարոտել եմ քեզ, Երեւանս, Հայաստանս` տունս»,- մեկնաբանություններում գրել էր նա։


Comments (0)
Add Comment