«Շատ տարօրինակ գործեր» սերիալի ստեղծողների եւ Netflix ծառայության դեմ կրկին դատական հայց են ներկայացրել՝ մեղադրելով պլագիատի համար։ Այս մասին հայտնել է Digital Spy պորտալը, գրում է The Wrap-ը։
Հայցվոր կազմվակերպությունը հայտնում է, որ «Շատ տարօրինակ գործեր»-ի շատ դետալներ ու սյուժե գողացված են «Տոտեմ» անունով սցենարից, որը մշակվել է հեղինակներ Ջեֆրի Քեննեդիի եւ Ահարոն Սիմսի կողմից։ Հետագայում Սիմսն աշխատանքի է տեղափոխվել Netflix, ուր կենցեպտ-արտեր է ստեղծել «Շատ տարօրինակ գործեր»-ի առաջին եթերաշրջանների համար։
«Տոտեմ»-ի սցենարում եւս արտասովոր կարողություններով աղջիկ կա՝ Քիմի։ Նա ընկերներին օգնում է այլ աշխարհ տանող պորտալ գտնել եւ պայքարել այնտեղ բնակվող գերբնական վիշապի դեմ։ Netflix-ի իրավաբանները հերքում են մեղադրանքները։
«Շատ տաօրինակ գործեր»-ը ֆանտաստիկ սարսափ սերիալ է, որում գլխավոր դերերը կատարել են Վայնոնա Ռայդերը, Միլի Բոբի Բրաունը եւ Ֆին Վուլֆարդը։ Նախագիծը սկսվել է 2016թ.-ին, ունեցել չորս եթերաշրջան։