Նուրբ. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Մարիամն արձակել է ուղիղ հարդարված մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Բարի գիշեր…»,- սեւ-սպիտակ լուսանկարն այսպես է մեկնաբանել Մարիամը։

Ավելի վաղ հրապարկված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում էր ճերմակ շապիկ, վարդագույն ժակետ, իսկ կերպարն ամբողջացրել էր գլխարկը։ Երիտասարդ դերասանուհին մեղմ շպարով էր, նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։


Comments (0)
Add Comment