Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Միլեն Մանուկյանի (theeiconn) հետ: Ամառային կադրերը Լիան առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ` պատասխանել մեր «20 փաստ հայտնիների մասին» խորագրի հարցերին:
Քո տարերքը…
Տարերքս տիեզերքն է:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Առանց սուրճի ու խնձորի:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Չեմ սիրում գառան ու ոչխարի մսով կերակուրներ:
Հասակդ ու քաշդ:
Հասակս` 165 սմ, քաշս` 53 կգ:
Վատ սովորություններդ…
Վատ սովորություններ, երեւի, չունեմ, որովհետեւ չեմ կարողանում որեւիցե մեկը մտաբերել:
Երբ բարկանում ես, միանգամից արտահայտվո՞ւմ ես, թե՞ զսպում:
Սկզբում զսպում եմ, հետո` արտահայտվում, երբ զգում եմ, որ զսպվածությունս տեղին չէ:
Ինչպե՞ս ես սիրում, երբ քեզ դիմում են:
Սիրում եմ, երբ ինձ դիմում են «Լիա ջան»:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Միայն օձերից եմ վախենում, ուրիշ ոչ մի բանից վախ չունեմ:
Քո ամենատարօրինակ սովորությունը:
Երեկոյան մինչեւ տունը կարգի չեմ բերում, ամեն ինչ մաքուր չի լինում, չեմ կարողանում քնել: Ու պարտադիր պիտի տվյալ օրվա հագածս հագուստը քնելուց առաջ լվանամ (ծիծաղում է):
Ուժեղ ու թույլ կողմերդ:
Ուժեղ կողմս չհանձնվելն է, թույլ կողմս` չափազանց բարի ու կամեցող լինելը:
Ֆիլմ, որը միշտ կարող ես նայել:
Երեւի` «Կրակոց ունայնության մեջ»/Shot Caller:
Ո՞ր տարիքիդ հետ են կապված հուշերիդ մեծ մասը:
20 տարեկանիս:
Օր, որը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:
Չկա նման օր:
Առաջին անգամ, ե՞րբ ես սիրահարվել:
Եթե խոսքը սիրահարվածության մասին է, այլ ոչ սիրելու, ապա` 12 տարեկանում:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Բաց մանուշակագույն:
Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:
Ինքս ինձ եմ գրել: Մեջս կուտակված էմոցիաներ՝ նեղվածություն կար: Ինքս ինձ նամակ գրեցի, հետո ընթերցեցի, մաքրվեցի ու հանգստացա:
Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:
Վերջին անգամ բարկացել եմ, երբ սրճարանում նստած հաց էի ուտում ու ինձ գաղտնի ուզում էին նկարել` արտակարգ դրության հետ կապված: Բարկացա…
Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվել, ի՞նչ առիթով:
Երեւի, երբ միայնակ ճանապարհորդեցի ու տեղ հասա, դա երազանքի իրականացում էր, եւ ուրախությունից արտասվեցի:
Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:
Որ ասում են` «Տեսնե՞ս ով ա մեջքին կանգնած, որ այդքան առաջ է գնում»:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
Չեմ սիրում, երբ հարցնում են` «Բա ինչքա՞ն փող եք ստանում, որ գնում եք նկարահանման»: