Կրիստինա Կենելի. Ես հայ ժողովրդին իմ համերաշխությունն եմ հայտնում այս տագնապալի ժամանակահատվածում

Ես խորապես մտահոգված եմ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բռնության մասին տեղեկություններով: Ես հայ ժողովրդին իմ համերաշխությունն եմ հայտնում այս տագնապալի ժամանակահատվածում եւ սգում եմ նրա կորուստների համար: Այս մասին իր թվիթերյան էջում նշել է ավստրալացի սենատոր, Նոր Հարավային Ուելսի նախկին վարչապետ Կրիտինա Կենելին:

«Ես նաեւ կրկնում եմ ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին: Լավագույն ժմանակներում պատերազմն արդարացում չունի, առավել եւս այն ժամանակ, երբ աշխարհը բախվել է COVID-19-ին»,- նշել է նա:

Comments (0)
Add Comment