Լուսանկարել են մադկային շրթունքներով եւ բերանով ձկանը

Մալայզիայի ափերին որսված մարդկային բերանով ձկան լուսանկարները Twitter-ում վիրուսային հանրաճանաչություն են ձեռք բերել, հայտնում է NDTV-ն:

Համացանցում հրապարակված կադրերում պատկերված է շրթունքներով եւ ատամներով ձուկ, որոնք նման են մարդկայինին: Գրառումը ստացել է հազարավոր մեկնաբանություններ, ռեթվիթներ եւ լայքեր:

Պարզվել է, որ դրա հեղինակը լուսանկարել է ողնաեղջերավորների ընտանիքի ներկայացուցչի: Այս ձկները բնակվում են Ատլանտյան, Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների արեւադարձային եւ մերձարեւադարձային ծովերում: Հայտնի են ագրեսիվ վարքագծով, հաճախ հարձակվում են ակվալանգիստների վրա եւ կարող են կծելով պոկել ջրասուզակի համազգեստը:

Comments (0)
Add Comment