57 տարեկան հասակում կրծքագեղձի քաղցկեղից մահացել է դերասանուհի Քելի Փրեսթոնը։ Instagram-յան էջում այս մասին հայտնել է նրա ամուսինը՝ դերասան Ջոն Տրավոլտան։
«Ծանր սրտով հայտնում եմ, որ իմ հիանալի կինը՝ Քելին, մահացել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ երկու տարի պայքարից հետո»,- գրել է Տրավոլտան։ Նա նշել է, որ մտադիր է մոտակա ժամանակը հատկացնել երեխաներին, որոնք կորցրել են մորը։
Տրավոլտան շնորհակալություն է հայտնել բժիշկներին ու բուժքույրերին, որոնք բուժել են կնոջը։ Դերասանը