Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, ծաղկավոր զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Անժելա Սարգսյանը պարզ սանրվածքով է, հագուստը համադրել է բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ոճային պայուսակ, ակնոց ու նուրբ վզնոց։ Լուսանկարը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ դերասանուհին գրառում էր արել՝ անդարդարռնալով մտքին, թե կյանքն ավելի հեշտ է գեղեցիկ կնոջ համար։ «Բոլոր ժամանակներում թյուր կարծիք է եղել, որ կյանքն ավելի հեշտ է գեղեցիկ կնոջ համար։ Չգիտեմ, արդյո՞ք նայել եք մեդալի մյուս կողմը… Ուզում եմ բարձրաձայնել որպես անհամեստ անձ։ Արդեն 10 տարուց ավել, որպես բանական էակ, աշխատում եմ ներքին գեղեցկության վրա՝ հավատալով Աստվածաշնչի վարդագույն էջերին։ Կնոջը զարդարող ամենազորեղ զենքը բարությունն է… Կնոջ կյանքը և՛ դժվարացնող, և՛ հեշտացնող միակ ուղին անցնում է իմաստության ճանապարհով։ Իսկ համբերատարությունը կարող է լրացնել և ավելի զորեղ դարձնել այս 2 հատկությունները։ Ցավոք սրտի, մարդիկ միայն արտաքինն են տեսնում…»։