Պապարացիները Պրիլուչնիին նկարել են նոր սիրելիի ու Մուցենիեցեի երեխաների հետ Յալթայի ակվպարկում

Դերասան Պավել Պրիլուչնին ու դերասանուհի Միրոսլավա Կարպովիչը դադարել են թաքցնել իրենց սիրավեպտը։ Յալթայում դերասանի երեխաների հետ հանգստացող զույգը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։ Պավելն ու Միրոսլավան որոշել են հանգստի մեկնել դերասանի երեխաների՝ 4-ամյա Միայի ու 7-ամյա Տիմոֆեի գհետ։ Քանի որ կորոնավիրուսի հետեւանքով ճամփորդությունների աշխարհագրությունը լրջորեն սահմանափակված է, զույգը հանգստի համար Յալթան է ընտրել։ Սիրահարներն ընկերների ու երեխաների հետ քաղաքից ոչ հեռու՝ ծովի մոտ գտնվող բնակարանում են կանգ առել։ Նրանց լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակել է Super-ը։

Հրապարակված տեսանյութում ծաղկավոր լողազգեստ կրող Միրոսլավան ջերմ գրկել է Միային։ Մի պահ նրանց է մոտենում Պրիլուչնին ու սկսում էնտուզիազմով ինչ-որ բան ասել։ Կարպովիչն այդ պահին լայն ժպտում է՝ չկարողանալով թաքցնել զգացմունքները։ Միրոսլավան կարողացել է կարճ ժամանակնում գտնել երեխաների սրտի բանալին։

Միակ բանը, որ անհայտ է Պրիլուչնիի նախկին կնոջ՝ Ագաթա Մուցենիեցեի արձագանք է տեղի ունեցողին։ Հազիվ թե դերասանուհուն հաճելի կլինի նայել, թե ինչպես է իր երկրորդ կեսի նոր ընտրյալը հիացնում Տիմոֆեին ու Միային։ Միայն թե Ագաթան չի շտապում մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

Comments (0)
Add Comment