La Casa de Papel («Թղթե տունը») իսպանական հայտնի հեռուստասերիալը հեռուստադիտողին ծանոթացրեց միմյանցից տարբեր կրպարների հետ, որոնցից յուրաքանչյուրը սիրվեց իրեն բնորոշ մի հատկանիշի շնորհիվ: Սերիալի ամենահայտնի կերպարներից է Տոկիոն, որը, թերեւս, առանձնանում է իր համարձակ բնավորությամբ ու նորաձեւ ոճափոխություններով: Նախագծի առաջին եթերաշրջանում այս հերոսուհին շատերին գերեց իր սանրվածքով, որով հիշեցնում էր «Պրոֆեսիոնալը» ֆիլմում Նատալի Փորթմանի հերոսուհուն՝ Մաթիլդային, որից էլ ի սկզբանե ոգեշնչված է եղել այս կերպարը, իսկ երրորդ եթերաշրջանում Տոկիոյին մարմնավորող դերասանուհի Ուրսուլա Կորբերոն հանդես եկավ ավելի կարճ, բայց ոչ պակաս թրենդային սանրվածքով:
30-ամյա դերասանուհին, առհասարակ, սիրում է փորձարկումներ անել իր կերպարանափոխություններում: NEWS.am STYLE-ը փորձել է առանձնացնել նրա ամենատարբեր կերպարները, որոնցից մի քանիսը, նույնիսկ, անհավանական կթվան նրա երկրպագուներից շատերին: