Եվգենի Պետրոսյանի փաստաբանը պարզաբանել է, թե ինչու հումորիստն արդեն երկու տարի չի կարողանում Ելենա Ստեպանենկոյի հետ կիսել ունեցվածքը

2018թ.-ի նոյեմբերին հումորիստներ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են։ Միայն թե ոչ բոլորը գիտեն, որ ժամանակին սիրահարները մինչ այժմ շարունակում են կիսել համատեղ վաստակած ունեցվածքը։ Պետրոսյանի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, խոսել է դրա պատճառների մասին։ Փաստաբանի խոսքով՝ կողմերը մինչ այժմ չեն կարողանում համաձայնության գալ, քանի որ պրոցեսը երկարաձգում է հենց արտիստը եւ ոչ թե իր հաճախորդը։

«Այս պահին տեղի է ունենում ունեցվածքի գնահատում, քանի որ մեծ քանակով գրքերը, արվեստի տարբեր գործերը նախքան բաժանելը հարկավոր է կիսել։ Փորձագետները, որոնց դատարանն է նշանակել, դրանով են զբաղված։ Այդ պատճառով էլ ամեն ինչ ձգձգվում է։ Գումարած համավարակը։ Իհարկե, կա այսպիսի հասկացություն՝ խելամիտ ժամկետներ։ Սակայն հաշվի առնելով ունեցվածի ծավալը՝ կարծում եմ՝ ամեն ինչ տեղի է ունենում հենց խելամիտ ժամկետներում։ 

Կարեւոր է, որ ամեն ինչ լինի օրենքի համապատասխան։ Մենք հետեւում ենք դրան։ Ցավոք, ի սկզբանե ենթադրվում էր, որ ժամկետները կերկարաձգվեն։ Բայց քանի որ Ստեպանենկոն չի ցանկանում մինչդատական կարգով կարգավորել այդ խնդիրները, ոչինչ հնարավոր չէ անել։ Եվգենի Վահանովիչն արդեն վաղուց համակերպվել է դրա հետ»,- ասել է Սերգեյ Ժորինը։

Ստեպանենկոն ու Պետրոսյանն ամուսնալուծվել են 2018թ.-ին 33 տարվա ամուսնությունից հետո։ Պետրոսյանն առաջարկել է ունեցվածքը կիսվել հավսար, սակայն Ստեպանենկոյի մոտ հարցեր են առաջացնել, եւ նրանք դիմել են դատարան։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ արտիստների համատեղ վաստակած ունեցվածքը գնահատվում է մոտ 1,5 մլրդ ռուբլի, սակայն խոսքը, հավանաբար, միայն անշարժ գույքի մասին է եղել։

Comments (0)
Add Comment