Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի արտագնա խաղում «Բարսելոնայի» հետ ոչ ոքի (2։2) արդյունքից։
«Մենք հավասար հանդիպում անցկացրինք եւ ստացանք համապատասխան արդյունք։ Լավ սկսեցինք հանդիպումը։ Մրցակցի նպատակն էր կոմպակտ, փակ խաղով հասնել արդյունքի։
Մեր նպատակն էր առավելագույն դժվարություններ ստեղծել մի մրցակցի համար, որը լավ է պահում գնդակը։
Մինչեւ վերջին վայրկյանը մնացինք խաղի մեջ։ Շատ լավ աշխատանաք կատարեցինք։ Մեր թիմը ցույց տվեց, որ շատ մրցունակ է։ Ես երջանիկ եմ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկոն» 59 միավորով երրորդն է։
«Ռեալը» հուլիսի 2-ին կընդունի «Խետաֆեին»։