Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է իտալական «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգումը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մեկ տարվա վարձակալության պայմանագիրն ավարտվում էր հունիսի 30-ին։
«Իմ պատմությունը «Ռոմայի» հետ շարունակվում է։ Շատ գոհ եմ, որ համաձայնության հասանք մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը մնալու եւ հաջորդ մրցաշրջանի համար նախնական գործարքի վերաբերյալ։
Ես ուրախ եմ մնալ, քանի որ դեռ կան բաներ, որոնց չեմ հասել այստեղ եւ ցանկանում են հասնել դրանց։ Անհամբեր սպասում եմ այդ ամենին, վերսկսված մրցաշրջանի ավարտին բարձր նոտայի վրա, այնուհետեւ հետագայի վրա կենտրոնանալուն։ Առաջ, «Ռոմա»»,- գրել է Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։ Սպասվում է, որ առաջիկայում «Ռոման» մեկ տարով կերկարաձգի Մխիթարյանի վարձակալությունը։