«Ես շատ եմ կարդում, եւ դա իմ գրավչության մի մասնիկն է». Պամելա Ամդերսոնը նշում է 53-ամյակը

Ամերիկացի հայտնի մոդել, դերասանուհի, հեռուստադեմք Պամելա Անդերսոնն այսօր՝ հուլիսի 1-ին, նշում է ծննդյան տարեդարձը: 90-ականների ամենահայտնի սեքս-խորհրդանիշը դարձավ 53 տարեկան:

Պամելան հայտնի է մի շարք հեռուստանախագծերից, ինչպիսիք են՝ «V.I.P.», «Մալիբուի փրկարարները», «Մեծ վերանորոգում», բայց առավել աչքի է ընկել իր կրքոտ մարմինը Playboy ամսագրի շապիկին բազմիցս ի ցույց դնելով:

Անդերսոնը ակտիվորեն զբաղվում է նաեւ կենդանիների պաշտպանությամբ եւ մասնակցում գովազդային արշավների՝ կոչ անելով դառնալ բուսակեր եւ, առհասարակ, հրաժարվել կենդանիների մորթուց հագուստ կրել:

Ներկայացնում ենք գրավիչ շիկահերի հայտնի մտքերից մի քանիսը:

«Ես երբեք չեմ ցանկացալ լինել ինչ-որ մի բանի խորհրդանիշ: Ես հագնվում եմ այնպես, ինչպես թելադրում է իմ էությունը, ինչպիսին, որ իմ կյանքն է»:

«Չեմ կարծում՝ ես դերասանուհի եմ: Ըստ իս՝ ես ստեղծել եմ իմ բրենդն ու բիզնեսը»:

«Հրաշալի է շիկահեր լինելը: Երբ քեզանից շատ քիչ բան են սպասում, ավելի հեշտ է մարդկանց զարմացնելը»:

«Ամեն դաջվածքը  մի պատմություն է, յուրաքանչյուրը խորհրդանշում է քո կյանքի կարեւոր հատվածներից մեկը: Ինձ համար, իսկապես, գեղեցիկ է, երբ հարմար տեղավորվում ես ու սկսում պատմել յուրաքանչյուր դաջվածքիդ պատմությունը»:

«Ես չեմ կենտրոնանում ինչ-որ բաների վրա, ես ապրում եմ ներկայով, առաջ եմ գնում ու չեմ մտածում երեկվա մասին»:

«Ֆեմինիզմի իրական գաղափարը հետեւյալն է՝ օգտագործել քո կանացի ուժեղ իմիջն ու հասարակության շրջանում ձեւավորել հզոր արդյունքներ»:

«Բնական գեղեցկությունը քեզանից երկու ժամ է խլում հայելու առաջ»:

«Որպեսզի տղամարդն իրեն լիարժեք զգա, նա պետք է ունենա մեկին, որին կհարգի, եւ մեկին, որը կհարգի իրեն»:

«Ես երբեք 3 օրից ավել հեռու չեմ լինում զավակներիցս»:

«Իմ ընկերների նեղ շրջանակը գիտի, թե որքան խառն է իրականում իմ ուղեղը: Ես շատ եմ կարդում, եւ մարդիկ այդ փաստից զարմանում են՝ ասելով. «Չգիտեինք, որ դու այդպիսին ես»: Բայց դա իմ գրավչության մի մասնիկն է»:

Comments (0)
Add Comment