Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
Եզրափակչում առաջին անգամ կմրցեն Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և Հայաստանի առաջնության նորեկ «Նոան»։
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են լուսաբանել հանդիպումը, կարող են մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 18:00, հաստատել իրենց մասնակցությունը՝ media@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունը և լրատվամիջոցի անունը:
Ի տարբերություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումների, եզրափակիչին կարող է ներկա լինել առավելագույնը 20 լրագրող + 10 ֆոտոթղթակից:

Հայտերի ավելի մեծ քանակի դեպքում առավելությունը կտրվի մրցաշրջանի ընթացքում Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումները լուսաբանած լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպման մուտքը՝ բժշկական դիմակներով և ձեռնոցներով: