«20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում շարունակում ենք բացահայտել ճանաչված հայերի մասին պարզագույն հարցերի պատասխանները, որոնք հաստատ կհետաքրքրեն նրանց հետեւորդներին:
Մեր խորագրի այսօրվա հերոսուհին Շուշան Երիցյանն է, որը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:
Օրդ սկսվում է…
Յոգայով:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Երբ մի բանով հիանում ես, ի՞նչ բառ ես օգտագործում:
Հայացքով եմ արտահայտում հիացմունքս:
Երբ բարկանում ես, ո՞ր բառն ես ամենից հաճախ օգտագործում:
Կրկին հայացքով եմ հասկացնում (ծիծաղում է):
Ինչպե՞ս չես սիրում, որ քեզ դիմում են:
Չեմ սիրում, երբ ասում են Շուշանիկ:
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Վախենում եմ բարձրությունից:
Միայն ջուր:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Ոստրե:
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 170 սմ, քաշս՝ 55-56 կգ:
Թրենդներից ի՞նչը տանել չես կարողանում:
Չեմ սիրում այն ամենը, ինչը կոտրում է կանացիությունը:
Ուժեղ ու թույլ կողմերդ:
Ուժեղ կողմս այն է, որ ինչ-որ բանից կախվածություն չունեմ, թույլ կողմեր էլ չունեմ, ու կարծում եմ՝ դա իմ առանձնահատկությունն է (ժպտում է):
Ֆիլմ, որը միշտ կարող ես դիտել:
«Սկիզբը»:
Ո՞ր տարիքի հետ են կապված հուշերիդ մեծ մասը:
Ինձ համար կյանքում մի հիշարժան օր է եղել՝ երկու տարի առաջ…Մնացածն առանց առիթ չեմ հիշում (մոդելն առայժմ չցանկացավ մանրամասնել, թե ինչ իրադարձության մասին է խոսքը):
Օր, որը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:
Չկա նման օր: Ես հաշտ եմ իմ կյանքի բոլոր օրերի հետ (ժպտում է):
Առաջին անգամ, ե՞րբ ես սիրահարվել:
Դպրոցական տարիքում:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Թափանցիկ սպիտակ:
Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:
Անցած տարի՝ ինքնաթիռում: Ուղղված էր մի մարդու, որն ինձ անձամբ չէր ճանաչում, բայց ուսանողական տարիներին մեծ ազդեցություն էր ունեցել կյանքիս վրա:
Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:
Բարկանալն ինձ խորթ է. ես չեմ բարկանում:
Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվել, ի՞նչ առիթով:
Կրկին պիտի նշեմ՝ երկու տարի առաջ (ծիծաղում է): Այդ օրվանից իմ կյանքի ամեն մի օրն է ուրախության առիթ:
Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:
Իբր ես արտերկրում ամուսնացել եմ ու դա գաղտնի եմ պահում:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
Ինչո՞ւ միս, ձուկ չես ուտում, կամ՝ ինչո՞ւ ալկոհոլային խմիչք չես օգտագործում: Իրոք, տանել չեմ կարողանում այդ հարցերը: