Իտալական «Նապոլիի» և Սենեգալի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», տեղեկացնում է Sky Italia-ն:
Աղյուրի հաղորդմամբ՝ Կուլիբալիի հետ բանակցություններ վարում են «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», սակայն սենեգալցի պաշտպանը նախապատվությունը տալիս է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին:
Ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել էր, որ ակումբը կհրաժարվի Կուլիբալիի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 60 միլիոն եվրոյի առաջարկ:
29-ամյա սենեգալցի ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» կազմում մասնակցել է 24 հանդիպման: