«Բավական է, պարզապես բաժանվում ենք ու վերջ». Խարլամովը հերքել է կատակի մասին վարկածները

Գարիկ Խարլամովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ իր ու Քրիստինա Ասմուսից բաժանությունն ընդամենը կատակ էր YouTube-յան Comment Out շոուի շրջանակներում։ Ավելի վաղ շոուի հաղորդավար Վլադիմիր Մարկոնին պատմել է, որ դերասանուհին եւ Comedy Club-ի անդամը դարձել են հաղորդման թողարկումներից մեկի մասնակից, որը պետք է թողարկվի հուլիսին։

Instagram-յան էջում Խարլամովը հրապարակումներ է արել, որոնցում իր կարծիքն է արտահայտել այդ թեմայով։ «Բավական է։ Պարզապես բաժանվում ենք ու վերջ։ Թերթեք»,- գրել է հումորիստը։ Խարլամովը կտրուկ արտահայտվել է Մարկոնիի մասին՝ հայտնելով, որ հաղորդավարը պարզապես ցանկացել է «գովազդել» իր շոուն։

«Դե իկարկե, էլ ինչպես գովազդել սեփական հաղորդումը՝ ուրիշների ամուսնալուծության միջոցով»,- ասել է հումորիստը։

Նա նաեւ հայտարարել է, որ իրեն «չափազանց հետաքրքիր է» նայել իբր իր մասնակցությամբ հաղորդումը, որն, ինչպես Մարկոնին է ասել, ծրագրված է թողարկել հուլիսին։ Նա լրատվամիջոցներին նաեւ կոչ է արել հաղորդավարին խնդրել իրենց ներկայացնել շոուի հատվածը՝ համոզվելու համար, որ այն գոյություն ունի։

Comments (0)
Add Comment