Բոլիվուդի աստղ Սոնամ Կապուրն իր հաջողությունը բացատրել է կարմայով եւ քննադատության ենթարկվել։ Դերսանուհին Twitter-ում դիմել է հետեւորդներին։
«Կարման ամենամեծ համահավասարեցնողն է։ Մենք այնտեղ ենք, ուր կանք մեր կարմայի շնորհիվ։ Մենք ծնվել ենք եւ անցել նրա միջով, ինչի միջով անցել ենք, մեր կարմայի պատճառով։ Եթե դուք ատելություն եք տարածում, դա ձեր կարման է։ Ես աղոթում եմ բոլորիդ համար»,- գրել է արտիստը։
Նա նաեւ մի քանի աքրիշոթ է հրապարակել, որոնցում պատկերված են չարակամների մեկնանանությունները։ Նրանք դերասանուհուն մեղադրել են տաղանդի բացակայության մեջ եւ պարզաբանել, որ նա իր հաջողությամբ պարտական է հորը՝ հնդիկ հայտնի դերասան եւ պրոդյուսեր Անիլ Կապուրին։ «Այո՛, ես այստեղ եմ հորս շնորհիվ, եւ, այո՛, ես արտոնյալ կարգավիճակում եմ։ Հայրս շատ է ձգել՝ ինձ այս ամենը տալու համար։ Եվ այն, թե որտեղ եւ ով եմ ես ծնվել, իմ կարմայի արդյունքն է։ Ես հպարտ եմ, որ նրա դուստրն եմ»,- արձագանքել է դերասանուհին։
Twitter-ի օգտատերերը Կապուրի բացատրությունները հիմարություն են համարել եւ հիշեցրել, որ ոչ բոլոր մարդիկ, որոնք կյանքում բարդ իրավիճակում են հայտնվել, արժանի են դրան։ «Այս հրապարակումն ապացուցում է, որ դու շատ հիմար ես։ Արտոնություններն այն չեն, ինչի համար հարկավոր է հպարտանալ»,- գրել է DeepikaBhardwaj օգտատերրը։ «Ամբողջ երկիրը ծաղրում է քեզ, ահա քեզ լավ կարմա»,- մեկնաբանել է MonaSharmapr օգտատերը։