Հանրային մարդկանց անձնական ու ստեղծագործական կյանքը հաճախ դառնում է հանրության «սեփականությունը», եւ երբ թվում է՝ ամեն ինչ գիտենք շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին, նրանք նոր բացահայտումներ են անում:
NEWS.am STYLE-ը բլիցների նոր շարք է սկսում, որի շրջանակում 20 կարճ ու պարզ հարցերի միջոցով կփորձենք պարզել հայտնիների առօրյա նախասիրություններն ու նախընտրությունները: Մեր խորագրի առաջին հերոսուհին դերասանուհի Օլյա Հակոբյանն է:
Օլյա, քանիսի՞ն պետք է արթնանաս, որ տրամադրությունդ լավ լինի ողջ օրվա ընթացքում:
Մոտավորապես, եթե 11-ին արթնանամ, օրս հիասքանչ կանցնի (ծիծաղում է):
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Կեֆիր:
Երբ մի բանով հիանում ես, ի՞նչ բառ ես օգտագործում:
Թո՜ւյն…
Երբ բարկանում ես, ո՞ր բառն ես ամենից հաճախ օգտագործում:
Եկեք՝ դա չասեմ (ծիծաղում է):
Նորաձեւությո՞ւն, թե՞ հարմարավետություն:
Իհարկե, միասին:
Ովքե՞ր են սիրածդ դիզայներները:
Dolce & Gabbana, Karl Lagerfield, Aleksandr Mcqeen, Gucci, John Galiano:
Բրենդամո՞լ ես:
Չէ, բացարձակ բրենդամոլ չեմ:
Ամենաթանկ ու ամենաէժան գնումներդ:
Էժան գնումներս հավատացեք՝ շատ են, ինձ մոտ դա հաճախ է ստացվում: Իսկ թանկ գնումները, երեւի, ավելի շատ տեխնիկային են վերաբերում:
Թրենդներից ի՞նչը տանել չես կարողանում:
Տղամարդկանց վրա փայլերով հագուստը… ատում եմ: Նաեւ չեմ սիրում ֆրենչ մանիկյուր:
3 իր, որոնք անպակաս են պայուսակիցդ:
Հեռախոս, ականջակալ, օծանելիք: Անգամ դրամապանակս երբեմն մոռանում եմ, դրանք՝ ոչ:
Քո ականջակալներում միշտ հնչում է…
Pink Floyd, Մայքլ Ջեքսոն:
Երգ, որը ստիպել է քեզ հուզվել:
Մայքլ Ջեքսոնի Earth Song-ը:
Ո՞ր ֆիլմի հերոսուհուն ես քեզ նմանեցնում:
Ընդհանրապես՝ «Առեւանգում 60 վայրկյանում» ֆիլմի հերոսուհուն, իսկ երբեմն` Գրեյս Դոգվիլին:
Հոլիվուդյան ո՞ր դերասանների հետ կցանկանայիր նկարահանվել:
Ալ Պաչինոյի եւ Ռոբերտ դե Նիրոյի:
Քո ոլորտի հայտնիներից ումի՞ց կցանկանայիր մասնագիտական խորհուրդ հարցնել, եթե երբեւէ վիճակվեր հանդիպել:
Վերը նշված դերասաններից, նաեւ Մերիլ Սթրիփին կավելացնեմ այս ցուցակում:
Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:
Մի քանի օր առաջ տղայիս՝ ծննդյան առիթով:
Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:
Անընդհատ եմ բարկանում (ծիծաղում է): Չեմ կարող կոնկրետ նշել, որովհետեւ հաճախ է պատահում:
Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվել, ի՞նչ առիթով:
Էլի տղայիս՝ Էրիկի ծննդյան օրը:
Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:
Երբ իրականությունը չտարբերելով ինձ նույնացնում են կերպարիս հետ, բնականաբար, հենց դրա հետ են կապված լինում բամբասանքները:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են լրագրողները:
Ամենաչսիրածս հարցերն, իհարկե, անձնականիս մասին են:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյան