Անաստասիա Վոլոչկովան հանրության զայրույթի պատճառ է դարձել եկեղեցի այցելության համար ընտրված հագուստի պատճառով։ Բալետի պարուհին Instagram-յան էջում լուսանկարների ու տեսանյութերի շարք է հրապարակել Աստրախան կատարած այցելությունից։ Դրանիցից մեկում նա եկեղեցու դռան մոտ պատկերված է խորը լանջաբացվածքով, երկար զգեստով, որն ամբողջացրել է մորթե թիկնոցով։
«Աստրախանում եկեղեցի այցելեցի եւ հաջողությամբ եղա այն պահին, եբ ծես էր կատարվում։ Այնքան լավ է, որ եկեղեցիները հիմա բաց են, եւ աղոթել հնարավոր է ոչ միայն տանը…»,- լուսանկարը մեկնաբանել է Վոլոչկովան։ Հետեւորդներն, ուրախանալով այն փաստով, որ բալետի պարուին վերջապես բացել է մեկնաբանելու հնարավորությունը մի քանի ամիս փակելուց հետո, նրան սկսել են կշտամբել իրենց կարծիքով՝ անվայել արտաքինի համար։
«Ինչո՞ւ գլուխը փակ չէ։ Ինչպե՞ս է առանց ամաչելու եկեղեցի մտնում չծածկած գլխով ու մերկ կրծքով», «Եկեղեցի գնալու համար կարելի էր նաեւ ավելի համեստ հագնվել… չէ որ սա հեռուստատեսության տաղավար չէ։ Ինչո՞ւ է հարկավոր զայրացնել մարդկանց», «Աստված իմ։ Ինչպե՞ս են այսպիսի լանջաբացվածքի դեպքում եկեղեցի ներս թողել։ Բոլորովին չի վեխանում Աստծուց, իսկ հետո արտասվում է, որ երջանկություն չկա։ Անաստասիա, Աստվածու տուն մտնում են համեստությամբ ու քրիստոնյայի կերպարում»,- գրում են զայրացած օգտատերերը։
Սակայն հանրությանՆ ամենից շատ շոկի է ենթարկել մորթյա թիկնոցը. Աստրախանում հիմա մինչեւ 35 աստիճան շոգ է։ Շատերը հիշեցրել են, որ բալետի պարուհին ձմռանը զարմացրել է բոլորին՝ ձյունածածկ Մոսկվայում զբոսնելով շորտով եւ մերկ լուսանկարվել է սառույցով լի տակառում։
«Իսկ որտե՞ղ է գլխարկը», «Իսկ որտե՞ղ են մորթյա երկարաճիտները», «Շոգեբաղնիքը կոփել է Նաստյանին, 40 աստիճանի պայմաններում մուշտակով շոգ չէ»,- մեկնաբանություններում լատակել են օգտատերերը։