Իտալական «Նապոլիի» ու Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան շնորհավորել է «Նապոլիին» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ:
«Հպարտանում եմ ձեզնով: Կեցցե՜ «Նապոլին»,- գրել է Մարադոնան Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Դիեգո Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին:
Հիշեցնենք, որ Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում առանց հանդիսականների տեղի ունեցած եզրափակիչում նեապոլյան թիմն առավելության հասավ հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում՝ 4։2։