Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մոնան պատկերված է ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի հետ։ «Կնոջ ներսի լույսն անսահման է դառնում, երբ նրան սիրում են… ուղղակի…»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սարգիս Գրիգորյանի կինը բաց երանգի հագուստ էր կրում։ Նրա ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ էր։ Մանոն արձակել էր վարսերը, նվազագույն շպար նախընտրել։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա կատարել էր հետեւյալ գրառումը․ «Կյանքում կա մի գիծ․․․ Դա սահմանն է գիտակիցի ու անգիտակիցի․․․ կարմիր թելով «գծած է»․․․ Հենց անցնում ես․․․ կյանքդ ամբողջությամբ փոխվում է․․․ Քանի դեռ չես հասել գծին ու չես անցել․․․ չես կարող հասկանալ լավը որն է․․․ որովհետեւ մարդ էակը համեմատության մեջ է ամեն ինչ հասկանում․․․ միայն անցնելուց հետո ես հասկանում ով էիր․․․ եւ ով դարձար․․․ ի՞նչ փոխվեց»։