Կանդելակին Սոբչակի վիրավորանքներին բոդիպոզիտիվով է պատասխանել

Քսենիա Սոբչակի մասնակցությամբ «Comment Out» ժամանցային շոուի վերջին թողարկումը բազմաթիվ բացասական մեկնաբանություններ է առաջ բերել։ Կոնստանտին Բոգոմոլովի կինը կոպիտ կատակել է իր նախկին ընկերուհու՝ Թինա Կանդելակիի ավելորդ քաշի վերաբերյալ։

Լրագրողը հաղորդման ընթացքում անդադար վիրավորանքներ է հնչեցրել։ Օրինակ՝ նվաստացնող կերպով է արտահայտվել Տիմատիի մասին, որն իր նոր տեսահոլովակում համարձակվել է նախագահի նախկին թեկնածուին հիշեցնել էրոտիկ բնույթի տեսանյութը։ Սակայն ամենից շատ տուժել է Թինա Կանդելակին։

Քսենիա Սոբչակը, կատարելով շոուի պայմաններից մեկը, պետք է մեկնաբանություն գրեր գործընկերոջ լուսանկարի տակ։ Նա տեսել է լուսանկարն ու հարց հնչեցրել, թե ինչու են 70 կիլոգրամ կշռող մարդիկ գովազդում սպորտը։ Արտիստն այդ կերպ ակնարկել է նախկին ընկերուհու կազմվածքը:

Թինա Կանդելակին չի լռել։ Սոցիալական ցանցի իր էջում պրոդյուսերը հակահարված է հասցրել Քսենիա Սոբչակին. ինչու է վատ մաշկ ունեցող մարդը կոսմետիկա գովազդում։

Լրագրողը նաեւ հայտարարել է, որ այս արտահայտություններով իր նախկին ընկերուհին վիրավորել է ոչ միայն իրեն, այլեւ կանանց մեծ մասին։ Նա հավելել է, որ կարեւոր չէ, թե որքան է կշռում մարդը՝ 58, 70, թե 75 կիլոգրամ. կարեւորն առողջ կենսակերպի գովազդումն է: Դա հարյուր անգամ ավելի լավ է աշխատում, քան «խրատատուի տոնը, որն իրեն բարոյական կողմնորոշիչ է երեւակայում»։

Comments (0)
Add Comment