Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վերսկսման վերաբերյալ ՈւԵՖԱ-ի ընդունած որոշումը:
«Արդեն չեմ կարողանում առանց քեզ, իմ սեր: Չեմպիոնների լիգան վերադառնում է»,- գրել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը 8 թիմերի մասնակցությամբ կանցկացվի օգոստոսի 12-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: