Ռոբերտ դե Նիրոն եւ Էնն Հեթուեյը կնկարահանվեն «Armageddon time» ֆիլմում

Ռոբերտ դե Նիրոն, Էնն Հեթուեյը, Օսկար Այզեկը եւ Դոնալդ Սազերլենդը միացել են Քեյթ Բլանշեյթին «Արմագեդոնի ժամանակը» («Armageddon time») ժապավենի դերասանական կազմում, հայտնում է Variety-ն։

Այն մասին, որ Ջեյմս Գրեյի նոր նախագծին կմասնակցի Քեյթ Բլանշեթը, հայտնի է դարձել դեռ մայիսին։

Սյուժեի հիմքում ռեժիսորի մանկական հիշողություններ են. մեծացման պատմություն ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակի ֆոնին նախքան նախագահի պաշտոնում Ռոնալդ Ռեյգանի ընտրությունը։ Ջեյմս Գրեյի նախորդ աշխատանքը Բրեդ Փիթի մասնակցությամբ «Դեպի աստղերը» ժապավենն էր։

Ռոբերտ դե Նիրոն եւ Էնն Հեթուեյը 2015թ.-ին միասին նկարահանվել են «Ինտերն» կատակերգությունում։ Այս տարի դե Նկիրոն զգաղված է նաեւ Մարտին Սկորսեզեի «Ծաղկավոր լուսնի սպանողները» ֆիլմում, իսկ Էնն Հեթուեյը գլխավոր դերերից մեկն է խաղացել Ռոբերտ Զեմեկիսի «Վհուկները» ֆիլմում, որի պրեմիերան 2020թ.-ի հոկտեմբերից տեղափոխվել է 2021թ.։

Comments (0)
Add Comment