Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղեկացնում է RMC Sport-ը:
Մանչեսթերյան ակումբն արդեն բանակցում է 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Կորենտին Տոլիսոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»:
Նշվում է, որ «Բավարիան» պատրաստ է հրաժարվել Տոլիսոյից, եթե նրա դիմաց ստանա 35 միլիոն եվրոյի առաջարկ:
Տոլիսոն «Բավարիա» է տեղափոխվել 2017 թվականին ֆրանսիական «Լիոնից»: Նրա տեղափոխության դիմաց մյունխենյան ակումբը վճարել է 41.5 միլիոն եվրո: