Գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարիերան կշարունակի անգլիական «Չելսիում», տեղեկացնում է The Telegraph-ը:
Վերները որոշել է ընդունել «Չելսիի» առաջարկը, երբ «Լիվերպուլի» ղեկավարությունը տեղեկացրել է նրան, որ չի կարող իրականացնել իր տեղափոխությունը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Պետր Չեխի հետ դեռ փետրվարին այցելել է Գերմանիա, հյուրընկալվել Վերներին և քննարկել նրա՝ «Չելսի» հնարավոր տեղափոխությունը:
Լոնդոնյան ակումբը 24-ամյա գերմանացի ֆուտբոլիստի համար կվճարի նրա պայմանագրում ամրագրած 60 միլիոն եվրո տրանսֆերային գինը։ Գերմանիայի հավաքականի խաղացողը «Չելսիի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։
Գումարի 15 տոկոսը կստանա գերմանական «Շտուտգարտը», որից Վերները 2016-ին էր տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 29 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։