Գեղեցիկ բնապատկեր, ոճային կերպար. Ելենա Բերիսենկոյի լուսանկարը

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ է կրում, սպիտակ վերնաշապիկ։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարներն արվել են Տեղեր վանքային համալիրում։

Ավելի վաղ դերասանուհի Ելենա Բորիսենկոն եւ լուսանկարչուհի Լիդիա Վիրաբյանը NEWS.am STYLE-ի հետ կիսվել էին նոր ֆոտոշարքի արդյունքներով, խոսել իրենց ծանոթության, մտերմության եւ Ելենայի բնական ու համարձակ կերպարի մասին: «Իհարկե, լուսանկարները հրապարակելուց առաջ մի պահ կասկած հայտնվեց, բայց կապված չէր նրա հետ, թե ինչպես ինձ կընկալեն: Ավելի շատ ընկերուհիներիս մոտ կար մտավախություն, որ չդառնամ որոշակի խավի թիրախ: Բայց քանի որ ես բացասական կարծիքների հանդեպ իմունիտետ ունեմ, որոշեցի անտեսել այն, ինչն ինձ համար գոյություն չունի: Ի վերջո, շատ կանայք ավելի բաց են հագնվում առօրյայում: Արձագանքն ինձ համար ոգեւորող էր, քանի որ արձագանքեցին հիմնականում գեղեցիկն ընկալող եւ գնահատող մարդիկ` նրանք, ում համար գլամուրը դժվարամարս է, ովքեր գիտեն` ինչ է արվեստը: Նախ եւ առաջ, նրանք գնահատեցին Լիդիային»,- նշել էր Ելենան։


Comments (0)
Add Comment