Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մերժել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի տրանսֆերային առաջարկը, հայտնում է TheChelseaBlog-ը:
Ֆրենկ Լեմպարդն ակումբի ղեկավարությանն առաջարկել է ձեռք բերել «Բորնմութի» կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերին, սակայն «Չելսին» հրաժարվել է գումար հատկացնել Ֆրեյզերի տեղափոխությանը:
Ռայան Ֆրեյզերի պայմանագիրը «Բորնմութի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա հունիս: Նրա ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»:
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզիչը ստանձնել է 2019 թվականի ամռանը: