Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում՝ մարտի 12-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, առաջատար ֆուտբոլային աստղերից յուրաքանչյուրի կարողությունն աճել է ավելի քան 1 միլիոն եվրոյով:
Ինստագրամ սոցիալական ցանցում Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսին և Նեյմարը 2 ամսվա ընթացքում 4 անգամ գովազդել են իրենց հովանավորներին:
Կրիշտիանու Ռոնալդուն, որն Ինստագրամում ունի 219 միլիոն հետևորդ, ընդհանուր գովազդներից վաստակել է 2.1 միլիոն եվրո, 151 միլիոն հետևորդ ունեցող Լիոնել Մեսին՝ 1.45 միլիոն եվրո, իսկ 138 միլիոն հետևորդ ունեցող Նեյմարը՝ 1.33 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսին արդեն վերսկսել են մարզումներն իրենց թիմերի կազմում և պատրաստվում են ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսմանը: