Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին լիարժեք պայմանագիր կնքեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիսի 30-ը։
27-ամյա Իկարդին անցած տարվա սեպտեմբերին Միլանի «Ինտերից» էր տեղափոխվել ՊՍԺ՝ կնքելով վարձակալության պայմանագիր։ Այս ընթացքում նա գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Իկարդին «Ինտերում» էր 2013 թվականից՝ մասնակցելով 188 հանդիպման, խփելով 111 գոլ