Երգչուհի Լիլուն, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ միեւնույն ժամանակ ցուցադրելով կտրուկ ոճափոխությունը։
Instagram-այն էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Լիլուն կադրում վառ գույնի մազերով է։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին նշել է, որ իրենք էլ դեռ չգիտեն երեխայի սեռը։ «Դուք արդեն ինձ 1000-ից ավել նամակ եք ուղարկել՝ աղջիկ, թե տղա։ Բայց մենք էլ դեռ չգիտենք»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին մոխրագույն շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին վզնոցները։ Երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում էր ապրում, մեկնաբանություններում հետեւորդներից խորհուրդ էր հարցրել՝ ինչ լավ ֆիլմ դիտել։ Օգտատերերը չէին մոռացել հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկուհի»։