YouTube-ը հայտնել է քնելուց առաջ հիշեցման ֆունկցիայի մասին: Այն կօգնի ձեզ, եթե դուք կորցրել եք ժամանակի հաշիվը յութուբյան տեսանյութեր դիտելիս, հաղորդում է Popmech-ը:
Նոր ֆունկցիան կմիանա արդեն գոյություն ունեցող «Ընդմիջում արա» հիշեցմանը: Երկու ֆունկցիաները ներառված են YouTube Wellness եւ Screen Time գործիքների հավաքածուում, որոնք թողարկվել են 2018 թվականին Google Digital Wellness Initiative-ի շրջանակում:
Գործիքների վերջնական նպատակն է օգնել օգտատերերին ավելի պատասխանատվությամբ օգտագործել Google-ի արտադրանքը:
Վերջին 2 տարում «Ընդմիջում արա» հիշեցումն ուղարկել է 3 մլրդ հիշեցում:
Քնելուց առաջ քնելու մասին հիշեցումը ստանալու համար պետք է ընտրել ժամ, որպեսզի այդ ժամին դադարեցվի տեսանյութերի դիտումը: YouTube-ը հայտնել է, որ տվյալ ֆունկցիան հասանելի կլինի iOS-ի եւ Android-ի օգտատերերի համար մայիսի 20-ից: