Հայաստանում մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 184 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 4044 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 37476 (վերջին մեկ օրում՝ 1451): Փաստացի այս պահին բուժվում է 2304 անձ (մեկ օրում ավելացել է 86-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 1666 անձ (վերջին մեկ օրում՝ 94 մարդ), 52 պացիենտ մահացել է (ավելացել է 3-ով):
Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է: