ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 142–ով, կա 1 մահ, բուժվել է 72 մարդ

Հայաստանում մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 142 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  14-ին հաստատվել է կորոնավիրուսի 3860 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 36016 (վերջին մեկ օրում՝ 1250): Փաստացի այս պահին բուժվում է 2218 անձ (մեկ օրում ավելացել է 69-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 1572 անձ (վերջին մեկ օրում՝ 72 մարդ), 49 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):

Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է:

Comments (0)
Add Comment