Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆին պատկերված է մայրիկի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Նրանք առօրյա կերպարում են, նախապատվություն են տվել բնական շպարին։ «Իմ սիրուն Մամա»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սոֆին։ Հետեւորդները գնահատել են ջերմ լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրանց. «Հրաշալի եք երկուսդ էլ։ Սիրում եմ ձեզ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Սոֆին ջինսե տաբատ էր կրում, բաց գույնի պիջակ։ Նա արձակել էր մազերը եւ գլխարկ էր ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր ոճային պայուսակը։ «Ես իմ ու քո քաղաքում երջանիկ եմ»,- հրապարակումը մակագրել էր Սոֆին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Արեւոտ աղջիկ»։