Իվ Սեն Լորանն ու նրա 100 անմոռանալի զգեստները. լեգենդար կուտուրյեի մասին նոր գիրք է թողարկվել

Assouline հրատարակությունում նորաձեւության, արվեստի եւ ճանապարհորդությունների մասին շքեղ ալբոմների շարքում գիրք է թողարկվել Իվ Սեն Լորանի եւ նրա 100 անմոռանալի զգեստների մասին։

Այն նվիրված է ֆրանսիացի կուտուրյեի՝ նորաձեւության ոլորտի զարգացման համար ունեցած ներդրմանը։ Նախագծի հեղինակ Լոուրենս Բենայմը նշանավոր մոդելյերի քառասնամյա պատմությունը 100 ամենավառ եւ նորարարական հագուստի միջոցով, որը ստեղծվել է նրա կողմից՝ «Մոնդրիանա» զգեստից մինչեւ կանացի սմոքինգ, գրում է Blueprint-ը։

Impossible շարքի նախորդ գիրքը Կոկո Շանելի կենսագրությունն էր՝ «Chanel: The Impossible collection»։ «Շանելը կանանց ազատություն է առաջարկել, Իվ Սեն Լորանը նրանց իշխանություն է նվիրել»,- գրքի հեղինակը մեջբերել է Պյեր Բերժեի՝ դիզայների մտերիմ ընկերոջ ու գործընկերոջ խոսքերը։


Comments (0)
Add Comment