Մադրիդի «Ռեալը» հաջորդ մրցաշրջանում կկրճատի ֆուտբոլիստների աշխատավարձը, տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Արքայական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին վճարվող ընդհանուր աշխատավարձերը կկրճատի 30 տոկոսով: Կրճատումից ամենաշատը կտուժեն Էդեն Ազարն ու Սերխիո Ռամոսը:
Ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատումը հնարավորություն կտա ակումբի համակարգում պահպանել 800 աշխատատեղ:
Ավելի վաղ իսպանական առաջատար թիմերից աշխատավարձերի կրճատման էին գնացել նաև կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Աթլետիկոն»: