Ռաշի համալսարանի գիտնականները գտել են suPAR սպիտակուցը, որը կարող է կանխատեսել՝ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով պացինետը թոքերի արհեստական օդափոխության կարիք կունենա, թե ոչ:
The Daily Mail-ը հայտնում է, որ suPAR-ը սպիտակուց է, որն արտադրվում է ոսկրածուծի իմունային բջիջների կողմից եւ բրոնխիալ ծառում: Ի դեպ, նախկինում արյան մեջ այս սպիտակուցի բարձր մակարդակները կապում էին երիկամների քրոնիկական հիվանդության զարգացման հետ:
Այն կարող է ինֆեկցիայի ծանրության, նրա ագրեսիվության եւ իմունիտետի ակտիվացման աստիճանի մարկեր լինել: Գիտնականների խոսքով՝ եթե մարդու մոտ եղել է suPAR-ի բարձր մակարդակ, նա հաճախ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացվելու կարիք է ունեցել:
Պացիենտների հսկիչ խմբում suPAR-ի մակարդակը սովորաբար կազմել է արյան միլիլիտրին 5 նանոնագրամ կամ ավելի ցածր: Իսկ ահա կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների մոտ՝ միջինը 6 նանոգրամ եւ ավելի: Այս խմբում հիվանդների 18 եւ 85 տոկոսը՝ համապատասխանաբար թոքերի արհեստական օդափոխության եւ շնչուղիներում դրական ճնշման պահպանման սարքերի կարիք են ունեցել:
Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ արյան պլազմայում suPAR-ի ավելի բարձր մակարդակով պացիենտների մոտ, որոնք ավելի հաճախ են ինտուբացիայի ենթարկվել, դա ավելի արագ է տեղի ունեցել, եւ հիվանդներն արդյունքում այդ վիճակում են մնացել ավելի տեւական ժամանակ: