Գիտնականները գտել են տղամարդկանց շրջանում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը նվազեցնելու միջոցը

Գիտնականները գտել են COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակված տղամարդկանց շրջանում մահացության մակարդակը նվազեցնելու միջոցը: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Բժշկակամն ուռուցքաբանության եվրոպական միության (ESMO) մամուլի ծառայությանը:

Հետեւելով կորոնավիրուսային ինֆեկցիա տարած ուռուցքային հիվանդություններով հիվանդներին՝ գիտնականները նկատել են, որ հակաանդրոգենային դեղամիջոցների ընդունումը, որոնք արգելափակում են արական տեստոստերոն հորմոնի սինթեզը, տղամարդկանց շրջանում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունը նվազեցրել է 4 անգամ:

Մասնագետներն ուսումնասիրել են Վենետիկի բնակիչների շրջանում վարակման 10 հազար դեպք, որից 10 տոկոսը տառապել է քաղցկեղի տարբեր տեսակներով: Պարզվել է, որ այն պացինետները, ում տեստոստերոնը նվազեցրել են, 4 անգամ ավելի հազվադեպ են մահացել եւ հիվանդությունն ավելի թեթեւ են տարել, քան նրանք, որոնք այդպիսի թերապիա չեն ստացել:

Գիտնականների կարծիքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ տեստոստերոնի մակարդակը նվազեցնող դեղեր ընդունելիս նվազում է նաեւ TMPRSS2 սպիտակուցի խտությունը, որը մասնակցում է շագանակագեղձի ուսուցքների զարգացմանը եւ մյուս օրգաններում կորոնավիրուսի տարածմանը:

Comments (0)
Add Comment