«Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը» պատրաստվում են վերսկսել մարզումները, տեղեկացնում է AS-ը:

Մայիսի 6-ին թիմերի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Արդյունքների պարզ դառնալուց հետո որոշում կընդունվի մարզումները վերսկսելու ժամկետի վերաբերյալ:

Սպասվում է, որ Իսպանիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի սկզբին:

Comments (0)
Add Comment