Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին բաց գույնի բլուզ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, նուրբ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Մերին լուսանկարը չի մեկնաբանել։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր Երեւանի կենտրոնում։ Նա սպիտակ վերնաշապիկ էր ընտրել, սեւ հագուստ։ Մերի Երեմյանը թրենդային պայուսակ էր ընտրել, կաշվե բաճկոն։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին արեւային ակնոց էր ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէր։