Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը քննարկում է «Կամպ Նոու» ստադիոնն անվանափոխելու հարցը, հայտնում է ESPN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» կարող է 25 տարով վաճառել ստադիոնի անվան իրավունքը, որպեսզի վերականգնի կորոնավիրուսի հետևանքով ակումբի կրած ֆինանսական կորուստները:
«Առաջին տարում մենք կվերականգնենք կորոնավիրուսի պատճառով մեր ունեցած կորուստները, իսկ հետագա տարիներին ստադիոնի անվանափոխությունից ստացվելիք գումարները կօգտագործենք ակումբի օգտին»,- նշել է «Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կամպ Նոու» ստադիոնի անվան իրավունքի գնմամբ հետաքրքրված է մարիխուանայի մշակմամբ զբաղվող ամերիկյան մի ընկերություն: