Նատաշա Կորոլյովան Տարզանի հետ ռոմանտիկ օրը նշել է տանը։ Երգչուհին Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որում առանց դիմահարդարման է։ Նա եւ նրա ամուսինը՝ Սերգեյ Գլուշկոն,(երկուսն էլ խալաթ են կրում) ձեռքում տոնական, ծիրանի տորթ են բռնել։
«Մեր սերը ծիրանե է»,- լուսանկարը մեկնաբանել է արտիստը։ Dni.ru-ն գրում է, որ մայիսի 4-ին զույգը նշում է առաջին հանդիպման տարեդարձը եւ այդ օրն անվանում է ծիրանի մուրաբայի օր։ Հայտնի մերկապարողը հենց դա է հյուրասիրել Նատաշա Կորոլկովային, երբ վերջինս 18 տարի առաջ հյուր է գնացել նրան։
«Գիտենք ծիրանի մուրաբայի հետ կապված պատմությունը։ Աստված ձեզ երկար տարիների երջանկություն ու սեր տա։ Գեղեցիկ զույգ», «Հաճելի է նայել՝ որքան խնամքով եք հարգում ընտանեկան ավանդույթները։ Սա սեր է», «Շնորհավոր ձեր տոնը։ Մեծ սեր ու ծիրանի շատ մուրաբա»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները։